• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյուն հաստատեց, որ «Նյուքասլը» հետաքրքրված է Բենթով և Ռեմիով

Դարեն Բենթ«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոստովանել է, որ իր տրանսֆերային նպատակներից են հարձակվողներ Դարեն Բենթը և Լոիկ Ռեմին:

Անցած անհաջող մրցաշրջանից հետո Պարդյուն ակտիվ աշխատանք է կատարում տրանսֆերային շուկայում: Մասնավորապես, մասնագետը փորձում է հարձակման գիծն ուժեղացնել, որպեսզի սենեգալցի Պապիս Սիսեի ծանրաբեռնվածությունը նվացեզնի:

Մարզչի խոսքերով, նա դիտարկում է Բենթի և Ռեմիի տեղափոխությունը, որոնց ապագան «Աստոն Վիլլայում» և «Քուինս Պարկ Ռեյնջերսում», համապատասխանաբար, մեծ հարցականի տակ է:

Լոիկ Ռեմի-Այս երկու ֆուտբոլիստներն էլ մեր ցուցակում կան, և ես չեմ խուսափում դրա մասին խոսել: Այլ հարց է, որ նրանք գործող պայմանագրեր ունեն իրենց ակումբների հետ, և այդ տեսանկյունից, մենք պետք է շատ զգույշ լինենք: Ես չեմ ցանկանում խախտել այլ ակումբների վերապատրաստումը:

Մեզ երկու հարձակվող է անհրաժեշտ: Կարծում եմ, որ անցած տարի այդ դիրքում մեզ չբավականացրեց մրցակցությունը,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: