Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նյուքասլը» հյուրընկալվելու է Մախաչկալայի «Անժիին»: Խաղից առաջ «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ թիմը կարող է հաղթել այդ առաջնությունում:
Վերջերս Պարդյուն արդեն ակնարկել է, որ իր թիմի համար Եվրոպա Լիգան առաջնայինն է ընթացիկ մրցաշրջանում: Մինչդեռ մասնագետը վստահ է, որ «Անժիի» դեմ խաղը հեշտ չի լինելու:
-Մտածո՞ւմ եմ՝ արդյոք մենք հնարավորություն ունենք հաղթելու այդ առաջնությունում: Երբ հասնում ես այս մակարդակին, ապա միշտ հնարավորություն կա: Հաջողությունը պետք է քեզ ուղեկցի, սակայն դու նաև պետք է ցույց տաս տեխնիկապես լավ խաղ և թիմի ճիշտ տրամադրվածություն: Կարծում եմ՝ մեր ոգին ուժեղ է:
Մոսկվայի խաղի արդյունքը ուղիղ ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ինչպես կխաղանք տանը: Չէ՞ որ մեր մեծ առավելությունն այն է, որ պատասխան խաղը «Սեյնտ Ջեյմս Պարկում» է,- հայտնել է Պարդյուն: Sky Sports