• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Ես կշարունակեմ աշխատել «Նյուքասլում»

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն քննարկում է ունեցել ակումբի սեփականատեր Մայքլ Էշլիի հետ և հաջորդ մրցաշրջանի համար բավարար երաշխիքներ ստացել:

Պարդյուն, ով անցած ամառ երկարաձգեց պայմանագիրը «Նյուքասլի» հետ, օրեր առաջ հայտնեց, որ վստահ չէ իր ապագայի հարցում: Ալանը կարծում էր, որ թիմի անհաջող ելույթները կարող են իր հեռացման պատճառ դառնալ:

Սակայն Մայքլ Էշլիի հետ հանդիպումն ամեն ինչ փոխեց:

-Մենք հաջող հանդիպում ունեցանք: Ես 100 տոկոս վստահ եմ, որ կշարունակեմ աշխատել «Նյուքասլում»: Նա ուղղակի զրուցելու համար էր եկել: Մենք բոլորս էլ գիտենք, որ սա լավագույն մրցաշրջանը չէր մեզ համար:

Մենք լավագույնս ենք պատրաստվում հաջորդ մրցաշրջանին: Ինչպես բոլոր ակումբներում, այնպես էլ մեզ մոտ նստեցինք և խոսեցինք հաջորդ տարվա անելիքների մասին,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: