• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Թիմում ոչ մի պառակտում չկա»

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր թիմում չկա ոչ մի պառակտում:

Այս շաբաթ «կաչաղակների» ղեկավարությունը որոշեց արգելել The Telegraph պարբերականի աշխատանքը «Սեյտ Ջեյմս Պարկում», որը «Լիվերպուլի» հետ խաղից հետո հրապարակել էր թիմում ֆրանսիացի և այլազգ ֆուտբոլիստների միջև տարբերությունների մասին հոդված:

Թեմայի մասին խոսել է նաև Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Գարի Նևիլը՝ հայտնելով, որ ֆրանսիացի ֆուտբոլիստների գալուց հետո «Նյուքասլում» տարաձայնություններ են առաջացել: Սակայն Պարդյուն հերքում է բոլոր այդ լուրերը:

-Նևիլը երբևէ եղե՞լ է մարզիչ: Մեր հասցեին արված քննադատությունները անտեղին են: Մենք միասնական ենք և պատրաստվում ենք արդյունքի հասնել հաջորդ խաղում:

Այո, մենք ֆրանսիացի շատ ֆուտբոլիստներ ունենք և դրա հետ կապված որոշակի լեզվական խնդիրներ կան: Եթե մտածում եք, որ մեր ֆուտբոլիստներին չի անհանգստացնում ստեղծված իրավիճակը, ապա դա ուղղակի ծիծաղելի է:

Մեր ճակատագիրը միայն մեր ձեռքերում է: Մենք շատ չենք հեռու վտանգավոր գոտուց:

Ես անգամ չեմ նայում մյուս ակումբների արդյունքներին, որովհետև շատ կարևոր է կենտրոնանալ մեր խաղի վրա: Մենք պետք է ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելացնենք, որ այս պահին «Նյուքասլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը և ընդամենը 5 միավոր է բաժանում վտանգավոր գոտում գտնվող «Ուիգան Ատլետիկից»: