• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալբերտո Մորենոն պաշտոնապես տեղափոխվեց «Լիվերպուլ»

Ալբերտո Մորենո«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Սևիլյայի» ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար «կարմիրները» վճարել են 12 մլն ֆունտ:

«Լիվերպուլը» Մորենոյին հետևում էր մի ամբողջ տարի: «Սևիլյան» ոչ մի կերպ չէր ցանկանում իջեցնել իր պաշտպանի տրանսֆերային արժեքը, ինչի պատճառով այսքան ձգձգվեց նրա տեղափոխությունը:

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Մորենոն «Սևիլյային» օգնեց հաղթել Եվրոպա Լիգան իսկ Պրիմերայում զբաղեցնել հինգերորդ հորզիոնականը: Մորենոն իր երկրի ազգային հավաքականում մասնակցել է երեք հանդիպման:

-Իմ կարծիքով՝ «Լիվերպուլն» Անգլիայի ամենամեծ ակումբն է, և ես չէի կարող բաց թողնել նրանց միանալու հնարավորությունը: Ես խոսել եմ Խավի Ալոնսոյի, Խոսե Էնրիկեյի և Ալվարո Արբելոայի հետ, և նրանք ասել են, որ սա յուրահատուկ ակումբ է, որն ունի հավատարիմ երկրպագուներ: Ես շատ ուրախ եմ «Լիվերպուլ» տեղափոխվելու համար,- ասել է Մորենոն: