• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլն» այսօր ավարտին կհասցնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի տրանսֆերը։ Սպասվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի երեկոյան։

Սակայն մինչ այդ հայտնի է դարձել Օքսլեյդ ֊Չեմբերլենի բուժզննման մասին, որից լուսանկարներ են հրապարակվել։ Liverpool Echo֊ի հաղորդմամբ, գործարքն արժեցել է 35 մլն ֆունտ։ Անգլիացի ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Օքսլեյդ֊Չեմբերլենը շաբաթական կվաստակի 120 հազար ֆունտ, որը 60 հազարով քիչ է Չելսիի առաջարկած պայմաններից։

Ավելացնենք, որ Ալեքսը «Արսենալում» էր 2011 թվականից։ Այդ ընթացքում լոնդոնյան ակումբում մասնակցել է 132 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ։

Թարմացված․ Երևանի ժամանակով 15։00֊ին Լիվերպուլը պաշտոնապես հաստատեց տրանսֆերը։


Հետաքրքիր փաստեր