• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը վնասվածքի պատճառով վտանգում է վեց ամիս բաց թողնել

Ալեքս Օքսլեյդ-ՉեմբերլենՀամաձայն Daily Mirror-ի, «Արսենալի» վինգեր Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարող է վնասվածքի պատճառով վեց ամիս բաց թողնել:

«Աստոն Վիլլայից» կրած պարտությունը Պրեմիեր Լիգայի առաջին տուրում իր հետևից մի շարք անհաջողություններ բերեց «զինագործների» համար. վնասվածքներ ստացան Բակարի Սանյան, Կիերան Գիբսը և Օքսլեյդ-Չեմբերլենը:

Սանյայի և Գիբսի վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն, ի տարբերություն երիտասարդ կիսապաշտպանի վնասվածքի, ով վտանգում է բաց թողնել գրեթե մի ամբողջ մրցաշրջան: Երեկվա բուժզննումը ցույց է տվել, որ ոտքի ջիլերն են վնասված, և «Արսենալի» բժիշկները մտավախություն ունեն, որ Ալքեսը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտակա վեց ամիսների ընթացքում:

Օքսլեյդ-Չեմբերլենի վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա այսօր, երբ նա անցնի երկրորդ բուժզննումը: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արդեն դուրս է հանել ֆուտբոլիստի անունը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Ֆեներբահչեի» դեմ խաղի հայտացուցակից:

Հետաքրքիր փաստեր