• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Մանչեսթեր ՅունայթեդԱյսօր «Յունայթեդի» ղեկավար Մալքոլմ Գլեյզերն ակումբը գլխավորելու առաջարկով նամակ է ստացել Ալեքս Ֆերգյուսոնից: Նորությունն այնքան ուրախալի չէ «կարմիր սատանաների» երկրպագուների համար, որքան այն թվում է առաջին հայացքից: Սակայն «Յունայթեդի» ղեկավարներին դիմել է ընդամենը լեգենդար շոտլանդացու անվանակիցը, ով երկրպագում է «Բոլթոն» ակումբին:

«Ես բազմաթիվ երկրպագուներից եմ լսել, որ ցանկանում են կրկին ակումբի ղեկին տեսնել Ալեքս Ֆերգյուսոնին, սակայն ինձ թվում է, որ ավելի երիտասարդ Ֆերգին կհասնի դրված նպատակներին: Ես իմ ծառայություններն առաջարկում եմ շատ ավելի ցածր գումարով, քան թոփ մակարդակի մարզիչները՝ շաբաթական ընդամենը 3 հզր ֆունտ, որն ինձ թույլ կտա վճարել ուսմանս վարձը և վերանորոգել մեքենաս»,- իր նամակում հայտնել է Ալեքս Ֆերգյուսոնը:

Սակայն շատերի համար արկածախնդրություն թվացող այս նամակում երիտասարդ Ֆերգյուսոնը ներկայացրել է նաև իր տրանսֆերային նպատակները: Առաջինը նա ակումբ կհրավիրի 30-ամյա շվեդ Տոնտոն Զոլա Մոուկոկոյին, ով ինչ որ ժամանակ հանդես է եկել «Դերբի Քաունթիում»: Ալեքսը վստահ է, որ այդ տրանսֆերի միջոցով նրանք կլուծեն գոլեր խփելու հետ կապված խնդիրները: Մնում է գտնեն այդ ֆուտբոլիստին: Ֆերգյուսոնը նաև ցանկանում է Ուեյն Ռունիին փոխանակել «Սաութհեմպտոնի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսի հետ, իսկ Թոմ Քլևերլիին և Ռիո Ֆերդինանդին՝ Լիոնել Մեսսիի հետ՝ վճարելով լրացուցիչ 200 մլն ֆունտ և «Օլդ Թրաֆորդն» անվանափոխելով «Մեսսի Արենա»:

MU

Հետաքրքիր փաստեր