• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Աշխարհի ամենահին ֆուտբոլային ակումբը

ՇեֆիլդԱշխարհի ամենահին ֆուտբոլային ակումբն անգլիական «Շեֆիլդն» է, որը հիմնադրվել է 1857 թվականի հոկտեմբերի 24-ին:

1860 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության առաջին խաղը «Շեֆիլդ» և «Հալլամ» ակումբների միջև, որն ավարտվեց «Շեֆիլդի» 2:0 հաշվով հաղթանակով: Շեֆիլդյան այս դերբին աշխարհի ամենահին դերբին է համարվում, որը կոչվում է «Rules Derby»: 1862 թվականին Շեֆիլդում կար 15 ֆուտբոլային ակումբ, սակայն «Շեֆիլդը» ցանկացավ մրցել ոչ թե հարևանների, այլ ամբողջ Անգլիայի ուժեղագույն ակումբների հետ:

Այդ ժամանակ Անգլիայի քաղաքներն ունեին իրենց ֆուտբոլային կանոնները: Շեֆիլդյան ֆուտբոլային կանոնները (Sheffield Rule) հիշեցնում են այժմյան ավստրալիական ֆուտբոլը: