• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ամեն ինչ որոշվում էր մանր դետալներով, որոնց համար ես եմ պատասխանատու

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը հայտարարել է, որ իր վրա է վերցնում աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիայից կրած պարտության պատասխանատվությունը (2:1):

Շաբաթ օրը ֆրանսիացիների դեմ խաղում Քեյնը երկու անգամ իրացրեց 11 մետրանոց, բայց միայն մեկ անգամ դիպուկ գտնվեց։

Քեյնը խոստովանում է, որ իր սայթաքման համար ոչ մի արդարացում չկա, սակայն Հարին վստահ է, որ իր թիմի հետ ամեն ինչ լավ կլինի։

«Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ, երկար սպասում է, ես հպարտ եմ տղաներով: Մենք հիանալի թիմ ունենք, աշխարհի առաջնությունում մենք հիանալի ելույթ ունեցանք, և ամեն ինչ որոշվում էր մանր դետալներով, որոնց համար ես եմ պատասխանատու»։

«Ես չեմ անհանգստանում թիմի և այն մասին, թե ինչպես դա կազդի նրանց վրա: Մենք ունենք մի շարք մեծ տաղանդներ»:

«Դա ցավ է պատճառում, ոչ միայն ինձ, այլև բոլորին ովքեր ներգրավված են: Այնուամենայնիվ, սա ֆուտբոլ է, սա սպորտ է: Երբեմն պետք է հարվածը ընդունել և առաջ շարժվել»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր