• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այժմ Ուոլկոտը ցանկանում է որպես հարձակվող հանդես գալ նաև Անգլիայի հավաքականում

Թեո Ուոլկոտ«Արսենալի» առաջատար Թեո Ուոլկոտը հայտնել է, որ այժմ ցանկանում է հաջողության հասնել կենտրոնական հարձակվողի դիրքում նաև Անգլիայի ազգային հավաքականում:

23-ամյա Ուոլկոտը, որն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» լավագույն ռմբարկուն է, վերջին ժամանակներս ավելի հաճախ հանդես է գալիս հենց հարձակման սուր գծում և ոչ թե կիսապաշտպանի դիրքում:

Այժմ Թեոն ցանկանում է, որպեսզի նրան օգտագործեն որպես կենտրոնական հարձակվող նաև Անգլիայի ազգային հավաքականում:

-Իմ երազանքն է խաղալ հարձակման գծում Անգլիայի հավաքականի համար, սակայն որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը: Սա կարող է ևս մեկ տարբերակ լինել գլխավոր մարզչի համար կազմն ուժեղացնելու նպատակով: Ակնհայտ է, որ նա դիտել է «Արսենալի» խաղերն իմ մասնակցությամբ, որտեղ ես գործել եմ որպես հարձակվող: Հնարավոր է՝ սա մի նոր բան կտա հավաքականին:

Ինձ պարզապես դուր է գալիս հանդես գալ սուր ծայրում, դու կարող ես շարժվել ցանկացած ուղղությամբ: Բացի այդ դու կարող ես տարածություն ստեղծել մյուս խաղացողների համար, նույնիսկ եթե ինքդ լավագույն խաղը չես ցուցադրում: Պաշտպանները գիտեն իմ արագության մասին և ինքնաբերաբար ետ են նահանջում:

Պետք է աշխատեմ գնդակը կառավարելու վրա: Ակնհայտ է՝ գնդակը պահելու մեջ երբեմն ես լավագույնը չեմ, սակայն ես աշխատում եմ դրա վրա մարզումների օգնությամբ,- հայտնել է Թեոն: Sky Sports

Հետաքրքիր փաստեր