• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այսօր «Բավարիան» կփորձի հրաշք գործել «Սիթիի» դեմ խաղում (Անոնս)

Չորեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կմեկնի Մյունխենի, հանդիպելու տեղի «Բավարիային»:

Անցյալ շաբաթ «Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բավարիային», սակայն «քաղաքացիների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր մամուլի ասուլիսում ասաց, որ հակառակորդը հույսը չի կորցրել և դեռ կպայքարի իր թիմի դեմ:

«Հաճելի է ճանապարհորդել և խաղալ այսպիսի մրցակիցների հետ: Հաճելի է լինել այստեղ և փորձել անհավանական ռեկորդ սահմանել՝ կրկին կիսաեզրափակիչ դուրս գալով»:

«Մենք պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ մեզ անհրաժեշտ է, որպեսզի վերահսկենք խաղը, պատժենք նրանց և հաղթենք Մյունխենում այս մրցաշարի ամենալեգենդար թիմերից մեկին»,- ասել է Գվարդիոլան։

Նշենք, որ Գվարդիոլան երեք մրցաշրջան մարզել է «Բավարիան»՝ նախքան «Սիթի» տեղափոխվելը 2016 թվականին։

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղերում էլ պարտվել է «Սիթիին»՝ նույնքան անգամ պարտվելով այս մրցաշարի առաջին հինգ հանդիպումներում (3 հաղթանակ):

«Սիթին» մեկն է այն երեք թիմերից, որոնք հաղթել են Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղերի առնվազն կեսում (5+ հանդիպումներից): «Քաղաքացիների» մոտ այս ցուցանիշը կազմում է 57% (4/7)։ Դա նաև հաջողվել է Միլանին (67% – 4/7) և Մադրիդի Ռեալին (50% – 10/20):

«Սիթին» Չեմպիոնների լիգայի վերջին 20 խաղերից միայն մեկում է պարտվել գերմանական թիմերի դեմ (16 հաղթանակ, 3 ոչ-ոքի), նախորդ մրցաշրջանում պարտվելով «ՌԲ Լայպցիգին» խմբային փուլում:

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Սիթին» ինը հանդիպում անընդմեջ չի պարտվել գերմանական թիմերին (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի)։

«Բավարիան» կարող է դառնալ հինգերորդ թիմը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը հաղթանակած է դուրս եկել փլեյ-օֆֆի երկու խաղերից հետո՝ առաջին խաղում 3+ գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո:

2020/21 թվականներին «Չելսիին» երեք անգամ պարտվելուց հետո Թոմաս Տուխելին, Խոսեպ Գվարդիոլան կարողացավ երեք անընդմեջ հաղթանակ տանել գերմանացի մասնագետի նկատմամբ՝ առանց գոլ բաց թողնելու:

Գվարդիոլան Չեմպիոնների լիգայում 99 հաղթանակ է տարել որպես մարզիչ: Միայն Կարլո Անչելոտին և սէր Ալեքս Ֆերգյուսոնն էին նախկինում հասել հարյուրի նշաձողին:

«Սիթին» Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում ամենալավ փոխանցումն ունի (86,4%):

Սիթիի հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում 11 գոլ է խփել և ընդամենը մեկ գոլով է պակաս Պրեմիեր լիգայի խաղացողի ռեկորդից: Այդ նվաճումը սահմանել է Ռուդ Վան Նիստելռոյը՝ 12 գոլ խփելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2002/03 մրցաշրջանում:

Նախորդ մրցաշրջանի մեկնարկից ի վեր վինգեր Լերոյ Սանեն Չեմպիոնների լիգայում ավելի շատ է մասնակցել գոլի կառուցման գործողություններին, քան «Բավարիայի» ցանկացած այլ խաղացող (10+7):

«Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Մյունխեն մեկնելուց առաջ վերադարձել է «Սիթիի» գլխավոր թիմի հետ մարզումներին՝ վերջապես ապաքինվելով կույր աղիքի վիրահատությունից հետո:

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. Պատասխան խաղ։
«Բավարիա» (Գերմանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)․ Առաջին հանդիպում՝ 0:3
«Ալիանց Արենա» մարզադաշտ։ 23։00

Թեմատիկ նորություններ