• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթի եզրափակչից հետո Ֆաբիանսկին կհեռանա «Արսենալից»

Լուկաշ ՖաբիանսկիՄայիսի 17-ին «Հալլ Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը Լուկաշ Ֆաբիանսկիի համար կդառնա «Արսենալի» կազմում անցկացրած վերջին հանդիպումը:

Ինչպես հայտնի է, այս ամռանը լեհ դարպասապահն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի: Daily Mirror-ի հաղորդմամբ, Ֆաբիանսկին մերժել է «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը:

«Ուիգանի» դեմ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում Ֆաբիանսկին դարձավ գլխավոր հերոսներից մեկը՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հետ մղելով երկու գնդակ: Սպասվում է, որ նա «զինագործների» դարպասը կպաշտպանի նաև եզրափակչում:

-Ես չգիտեմ՝ կպահպանե՞մ տեղս եզրափակչում, թե ոչ: Դա կորոշի մարզիչը, սակայն հուսով եմ, որ իմ խաղով արժանի եմ դրան,- «Ուիգանի» դեմ տարած հաղթանակից հետո ասել է Ֆաբիանսկին:

Հետաքրքիր փաստեր