• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթի եզրափակչում երկու մանչեսթերյան գրանդներն են (տեսանյութ)

Միայն 11 մետրանոց հարվածաշարով «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բրայթոնը» կարողացան որոշել Անգլիայի գավաթի եզրափակչի մյուս մասնակցին, որտեղ այժմ հունիսի 3-ին կորոշվի, թե ինչ գույնով կներկվի Մանչեսթեր քաղաքը:

Հանդիպման առաջին վտանգավոր պահը ստեղծեց «Բրայթոնը», սակայն «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան փայլուն սեյվ կատարեց Ալեքսիս Մաքալիստերի տուգանային հարվածից հետո։

14-րդ րոպեին «կարմիր սատանաները» պատասխանեցին տուգանային հրապարակի եզրից Բրունո Ֆերնանդեսի հարվածով, սակայն «ճայերի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը նույնքան հուսալի խաղաց, որքան Դե Խեան։

Թիմերը շարունակեցին խաղալ երկակի հաջողություններով։

Խաղակեսի վերջում «Յունայթեդը» ավելի լավ տեսք ուներ, և Սանչեսը հասցրեց նույնիսկ ոտքով սեյվ կատարել Քրիստիան Էրիկսենի հարվածից հետո։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից անմիջապես հետո Դե Խեան դարպասաձողի տակից որսաց գնդակը Խուլիո Էնսիսոյի տուգանային հրապարակից կատարած հարվածից հետո։ «Սատանաները» պատասխանեցին Անտոնիի հարվածով՝ Սանչեսը հուսալի խաղաց:

Բայց որքան քիչ ժամանակ էր մնում երկրորդ խաղակեսի ավարտին, այնքան թիմերն ավելի զգույշ էին դառնում։ Ի վերջո, Սոլոմոն Մարչն ունեցավ իր պահը, սակայն Դե Խեան հերթական հիասքանչ սեյվը կատարեց։

90 րոպեների ընթացքում երկրպագուները գոլեր չտեսան, ուստի խաղն անցավ լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ կես ժամում «Յունայթեդն» ավելի մոտ էր հաղթանակին, բայց մի քանի անգամ «Բրայթոնը» փրկվեց Սանչեսի անձնուրաց խաղի շնորհիվ։

Ի վերջո, ամեն ինչ որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, և այստեղ հարվածները կատարած 14 խաղացողներից միայն մեկը վրիպեց։

Մրցակիցներն արժանի էին միմյանց, ու ամեն ինչ որոշեց ֆուտբոլային վիճակախաղով։ «Յունայթեդը» կարողացավ վերականգնվել իր երկրպագուների աչքում անցած հինգշաբթի Եվրոպայի լիգայից ամոթալի պարտությունից հետո։

«Բրայթոն» 0-0 (0-0) «Մանչեսթեր Յունայթեդ» լրացուցիչ ժամանակից հետո, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 11 մետրանոցներով 7:6 հաշվով։

11 մետրանոց հարվածաշար՝

  1. Մաքալիստեր –  Կազեմիրո 
  2. Գրոս –  Դալոտ
  3. Անդավ –  Սանչո
  4. Էստուպինան –  Ռաշֆորդ
  5. Դանկ –  Զաբիցեր
  6. Վեբսթեր –  Վեգհորստ
  7. Մարչ –  Լինդելոֆ

Դեղին՝ Միտոմա – Կազեմիրո, Շոու, Լինդելոֆ: