• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթ. «Օլդհեմը» «Լիվերպուլին» դուրս թողեց հետագա պայքարից (տեսանյութ)

Օլդհեմ - ԼիվերպուլԱնգլիայի գավաթի 4-րդ փուլում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Օլդհեմ Ատլետիկին»:

Առաջին լիգայում հանդես եկող թիմը կարողացավ անակնկալ մատուցել և պայքարից դուրս թողնել Բրենդան Ռոջերսի սաներին:

Առաջին խաղակեսում դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Մեթ Սմիթը: Իսկ մերսիսայդյան ակումբից աչքի ընկավ Լուիս Սուարեսը:

Երկրորդ խաղակեսում «Օլդհեմը» մեծացրեց առավելությունը: Գոլի հեղինակ դարձավ անգլիացի պաշտպան Ռիս Ուաբարան` 3:1: Խաղավարտից 10 րոպե առաջ Ջո Ալենը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, սակայն ավելին անել «կարմիրներին» չհաջողվեց:

«Լիվերպուլը» պարտվեց 3:2 հաշվով և դուրս մնաց պայքարից:

Գոլեր. Սմիթ՝ 3ր, 45ր, Սուարես՝ 17ր, Ուաբարա՝ 48ր, Ալեն՝ 80ր

Հետաքրքիր փաստեր