• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է այն 28 ֆուտբոլիստների անունները

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է այն 28 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են Ազգերի լիգայի Իտալիայի և Գերմանիայի դեմ խաղերին:

Ինչպես և սպասվում էր, «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վեց խաղում հինգ գոլի հեղինակ դառնալուց հետո:

Հարկ է նաև նշել, որ 2020 թվականից ի վեր առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Տոտտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը, ում «շպորների» մարզիչ Անտոնիո Կոնտեն չի դադարում գովաբանել։

Վնասվածքների պատճառով դուրս մնացին Ջորդան Պիկֆորդը, Ջորդան Հենդերսոնը և Մարկուս Ռեշֆորդը, սակայն Սաութգեյթը միտումնավոր անտեսեց Բեն Ուայթին, Քոնոր Գալագերին, Հարվի Էլիոթին և Ջեյդոն Սանչոյին։

Բացի այդ, բրիտանացիները սեպտեմբերի 23-ին արտագնա խաղում կխաղան Իտալիայի հետ, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ կընդունեն Գերմանիային, և սա Սաութգեյթի թիմի համար վերջին հանդիպումները կլինեն Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ։

Ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել են Անգլիայի հավաքական՝ Իտալիայի և Գերմանիայի դեմ խաղերում։

Դարպասապահներ: Նիկ Պոուպ («Նյուքասլ»), Աարոն Ռեմսդայլ («Արսենալ»), Դին Հենդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»).

Պաշտպաններ: Տրենդ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Բեն Չիլուել, Ռիս Ջեյմս («Չելսի»), Քոնոր Քոուդի («Էվերթոն»), Էրիկ Դայեր («Տոտտենհեմ»), Մարկ Գեհի («Կրիստալ Փելես»), Հարի Մագուայր, Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոնս, Քայլ Ուոլկեր («Մանչեսթեր Սիթի»), Ֆիկայո Թոմորի («Միլան»), Կիրան Թրիպեր («Նյուքասլ»).

Կիսապաշտպաններ: Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Մեյսոն Մաունտ («Չելսի»), Կալվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս («Վեստ Հեմ»), Ջեյմս Ուորդ-Պրոուզ («Սաութհեմպտոն»).

Հարձակվողներ: Թեմմի Աբրահամ («Ռոմա»), Ջարոդ Բոեմ («Վեստ Հեմ»), Ֆիլ Ֆոդեն, Ջեկ Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտտենհեմ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Ռահիմ Ստերլինգ («Չելսի»).