• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի հավաքականում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել

Անգլիայի ազգային հավաքականԱնգլիայի հավաքականի կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Հրավեր են ստացել Կարլ Ջենկինսոնը, Վիլֆրիդ Զախան և Թոմ Հադլսթոունը:

 
Հավաքականն ունի նաև կորուստներ: Շվեդիայի հետ ընկերական խաղին վնասվածքի պատճառով չեն մասնակցի Ուեյն Ռունին, Թեո Ուոլկոտը, Ջոնջո Շելվին, Քայլ Ուոլկերը, Ահարոն Լենոնը և Ջոն Թերին:

 
Այս կորուստների պատճառով հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնը ցանկացել է լրացուցիչ հրավիրել «Արսենալ»-ի վինգեր Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենին և «Տոտենհեմ»-ի հարձակվող Ջերմեյն Դեֆոյին: Սակայն վատ մարզավիճակի և վնասվածքի պատճառով երկուսն էլ հրաժարվել են:

 
Մարզիչը ստիպված հրավիրել է «Կրիստալ Փելաս»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Վիլֆրիդ Զախային, «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Թոմ Հադլսթոունին, ինչպես նաև «Արսենալ»-ի աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնին, որի համար Անգլիայի Ֆուտբոլի Ասոցիացիան վերջապես թույլտվություն ստացավ «ՖԻՖԱ»-ից:

 
Նշենք նաև, որ այս խաղի համար Հոջսոնը հրավիրել է միանգամից երեք ֆուտբոլիստներ, որոնց համար պայքարում են այլ հավաքականներ: Խոսքը գնում է Ռահիմ Սթեռլինգի (Ջամայկա), Զախայի (Կոտ դը Իվուար) և Ջենկինսոնի (Ֆինլանդիա) մասին: