• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի սուպերգավաթը կվարի Մարկ Կլատենբուրգը

Մարկ ԿլատենբուրգԱնգլիայի սուպերգավաթի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ուիգանի» միջև կվարի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով ՖԱ-ի կողմից է նշանակվել, որպես այդ հանդիպման գլխավոր մրցավար:

Այս հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին` «Ուեմբլիում»: 38-ամյա Կլատենբուրգին կօգնեն եզրային մրցավարներ Մայք Մալարկին և Սկոտ Լեջերը, իսկ Մայքլ Օլիվերը հանդես կգա որպես պահեստային մրցավար:

Անցած մրցաշրջանը Մարկն այնքան էլ հաջող չանցկացրեց՝ բաց թողնելով, հիմնականում, մի քանի կոպիտ սխալներ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում: Դրանից հետո մրցավարին անգամ մեղադրեցին ռասիստական խտրականության մեջ, սակայն, ավելի ուշ, բոլոր մեղադրանքները հանվեցին նրա վրայից:

Հարկ է նշել, որ առաջիկա խաղը կդառնա Կլատենբուրգի համար չորրորդը, որ նա կանցկացնի «Ուեմբլիում»: Ավելի վաղ երկրի գլխավոր մարզադաշտում նա վարել է 2012թ-ի Լիգայի Գավաթի եզրափակիչը, ինչպես նաև անցած Օլիմպիադայի երկու հանդիպում:

Հետաքրքիր փաստեր