• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի Սուպերգավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուիգան Ատլետիկ» (անոնս)

Մանչեսթեր Յունայթեդ ՈւիգանԱյսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունը: Միմյանց հետ կմրցեն Անգլիայի գավաթակիր «Ուիգան Ատլետիկը» և Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս խաղով կմեկնարկի Հին Աշխարհի կարևորագույն ֆուտբոլային առաջնությունը: Երկրպագուները երկար ընդմիջումից հետո վերջապես հնարավորություն կունենան վայելելու գեղեցիկ և անզիջում պայքար: Այս դիմակայության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ «Յունայթեդը» 1986թ-ից հետո առաջին պաշտոնական խաղը կանցկացնի առանց Սէր Ալեքս Ֆերգյուսոնի: «Մանկունյանցիները» նախորդ մրցաշրջանում տարան 28 հաղթանակ, 5 խաղ ավարտեցին ոչ-ոքի արդյունքով և ընդամենը 5 խաղում զիջեցին մրցակցին, ինչի շնորհիվ էլ հռչակվեցին երկրի չեմպիոն:

Ի տարբերություն «Յունայթեդի», նրա մրցակից «Ուիգանի» համար նախորդ մրցաշրջանն անհաջող դասավորվեց: «Ուիգանը» Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ 20 խաղում պարտություն կրելով՝ զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը և հայտնվեց Չեմպիոնշիփում: Սակայն «Ուիգանը» հաջող հանդես եկավ Անգլիայի գավաթի խաղարկությունում և եզրափակչում անակնկալ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Հանդիպումը առանձնանում է նաև նրանով, որ երկու թիմերի մարզիչների համար էլ սա առաջին պաշտոնական հանդիպումն է իրենց նոր ակումբներում: «Յունայթեդի» ղեկին այժմ Դևիդ Մոյեսն է, իսկ նրա նախկին թիմ տեղափոխված Ռոբերտո Մարտինեսին «Ուիգանում» փոխարինել է Օուեն Քոյլը:

Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, ապա այն միանշանակ «Յունայթեդի» կողմն է: Ընդհանուր առմամբ այս ակումբները հանդիպել են 17 անգամ, որից 16-ում հաղթել են «մանկունյանցիները» և 1 խաղում հաջողությունը «Ուիգանի» կողմն է եղել:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:00-ին:

Մրցավարներ․ Մարկ Կլատենբուրգ (Նյուքասլ Ափոն Թայմ), Մալարկի (Դեվոն), Լեջեր (Շեֆիլդ)

Մեր կանխատեսումը՝ 3:1

Հետաքրքիր փաստեր