• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի սուպերգավաթ. «Արսենալ» – «Չելսի» (անոնս)

WembleyԱնգլիական ֆուտբոլը վերադառնում է և դա այսօր է, երբ «Ոեմբլիում» Անգլիայի սուպերգավաթային խաղում միմյանց հետ կմրցեն Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» և Անգլիայի գավաթի հաղթող «Արսենալը»:

«Արսենալը» վերջին թիմն է, որը խաղացել և հաղթել է «Ուեմբլիում», և այժմ Արսեն Վենգերը լի է վճռականությամբ այս մարզադաշտում վերջ դնել Ժոզե Մոուրինյոյի հետ դիմակայություններում իր անհաջող խաղերի շարքին:

Հետաքրքիր փաստեր

Վերջին հինգ տարվա մեջ միայն մեկ անգամ է Անգլիայի գավաթակիրը հաղթել սուպերգավաթը, և այդ ակումբն «Արսենալն» է:
– Երբ վերջին անգամ այս ակումբները հանդիպեցին սուպերգավաթում, «Չելսին» հաղթեց 2:1 հաշվով, իսկ Սես Ֆաբրեգասը խաղում էր «Արսենալում»:
– Սա կլինի «Արսենալի» 21 սուպերգավաթային խաղը: Վերջին 12-ը հաջող ելք է ունեցել:
– Վերջին հինգ սուպերգավաթային խաղում խփվել է 19 գոլ: Միջինում մոտ 4 գնդակ մեկ խաղում:
– Արսեն Վենգերը երբեք չի հաղթել Ժոզե Մոուրինյոյին՝ 13 խաղ, 6 ոչ ոքի, 7 պարտություն:
– «Չելսին» «Արսենալի» դեմ վերջին ութ խաղում անպարտելի է՝ 5 հաղթանակ, 3 ոչ ոքի:
-«Արսենալը» չի կարողանաում «Չելսիի» դարպասը գրավել արդեն 482 խաղային րոպե:

Լոնդոնյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 184 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 71-ում: 59 անգամ ուժեղ են գտնվել «կապույտները», իսկ 54 խաղում գրանցվել է խաղաղ ելք:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 18:00-ին:
Մեր կանխատեսումը՝ «Արսենալ» 1-2 «Չելսի»

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր