• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայում կրկին անհանգիստ է

Անգլիայի Պրեմիեր Լիգան վերջին երկու շաբաթների մեջ գտնվում է վիրավորանքների կիզակետում։

Սոց․ ցանցերում ռասսայական խտրականության հողի վրա վիրավորանքներ են ստանում սևամորթ ֆուտբոլիստները (ինչ լավ է, որ Հայաստանում «սևամորթ» բառի համար քրեական հետապնդում չկա):

Ահա մի քանի օրինակներ

  •  էնտոնի Մարսիյալը  և Ակսել Տունզեբեն ռասսիզմի ենթարկվեցին  «Մանչեսթեր Յունայթեդ» – «Շեֆիլդ» հանդիպումից հետո (1-2): Մարսիալն ու նրա կինը instagram-ում մահվան սպառնալիքներ ստացան, ֆրանսիացին նույնիսկ ակումբին խնդրեց ապահովել իր տան անվտանգությունը
  • «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը տարածել է մի երկրպագուի սքրինշոթ, որը նրան կապիկ է անվանում: «Ինչ-որ բան պետք է փոխել»: – արձագանքել է  ֆուտբոլիստը:

  • Ջեյմսի քույրը ՝ Լորենը, ով խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում», նույնպես ստացել է նույն վիրավորական տեքստով հաղորդագրությունը: 19-ամյա անգլուհուն անվանել են կապիկ, ուղարկել կապիկի և այլ վիրավորական էմոջիներ։
  • Ոչ միայն ռասայական վիրավորանքներ. Մրցավար Մայք Դինին և նրա ընտանիքին սպառնում էին մահ: Այդ պատճառով 52-ամյա Պրեմիեր Լիգայի մրցավարը խնդրել է իրեն չնշանակել հաջորդ տուրի խաղին:

Դինը դիմել է ոստիկանություն, և նրանք գործ են հարուցել նրա բողոքի վերաբերյալ: Մերսիսայդի ոստիկանության համաձայն, կան երկու կասկածյալներ

  • Սթիվ Բրյուսը սատարեց Դինին և ասաց, որ իրեն նույնպես սպառնացել են. «Նրանք ինձ գրեցին. «Հուսով եմ դու կմեռնես կովիդից»:
  • «Երբ խոսքը վերաբերում է ինձ, ես դեռ կարող եմ հասկանալ, բայց կտրականապես անընդունելի է երբ այս ամենին խառնում են ընտանիքի անդամներին», – ասել է Միկել Արտետան։

Instagram-ը կջնջի այն օգտահաշիվները, որոնց տերերը ռասիստական հաղորդագրությունները կգրեն

Պրեմիեր լիգան և ՖԱ-ն (Ֆուտբոլային Ասոցիացիան) աջակցում են խաղացողներին և պահանջում են խոշորագույն սոցիալական ցանցերից անհապաղ խիստ միջոցներ կիրառել։  Նրանք ցանկանում են, որ Twitter– ը, Instagram– ը և Facebook– ը ավելին անեն խաղացողներին պաշտպանելու համար, մասնավորապես վիրավորական հաղորդագրությունները ավելի արագ հեռացնեն և ամեն կերպ աջակցեն իրավապահ մարմիններին։

Instagram- ը արդեն արձագանքել է: Սոցիալական ցանցը ավելի խիստ է վերահսկելու օգտատերեի հաշիվները. այն նույնիսկ կջնջի հաշիվը ռասայական վիրավորանքների համար:

«Սա կապացուցի, որ մենք զրոյական հանդուրժողականություն ունենք այս տեսակի չարաշահման նկատմամբ: Մենք այս հաշիվները կփակենք ավելի արագ, քան ցանկացած այլ պլատֆորմի վրա», – ասել է Ֆադզայ Մազինգիրան ՝Facebook-ի բովանդակության մենեջերը, որին պատկանում է Instagram- ը:

Մեծ Բրիտանիայի թվայնացման, մշակույթի, լրատվության ու սպորտի նախարար Օլիվեր Դոուդենը շնորհակալություն է հայտնել Instagram- ին այս քայլի համար, բայց վստահ է, որ դա բավարար չէ: Պաշտոնյան շեշտեց, որ սոցիալական ցանցերը օրինական պատասխանատվություն են կրելու օգտագործողների ռասսայական խտրականության, ռասսիզմի դրսևորումների համար ` նախատեսված օրենքի շրջանակներում:

Այս տարի նախատեսվում է օրինագիծ ընդունել` սոցիալական ցանցերի աշխատանքը վերահսկելու համար: Նոր միջոցառումները կստիպեն տեխնոլոգիական ընկերություններին պաշտպանել օգտվողներին վիրավորական և վնասակար բովանդակությունից (ահաբեկչություն, բռնություն, մանկական պոռնոգրաֆիա, ռասիզմ, ապատեղեկատվություն և այլն): Կանոնների համապատասխանությունը վերահսկելու է կարգավորիչը, և ընկերությունները մեծ տուգանքների են կենթարկվեն օրենքը խախտելու համար՝ տարեկան իրենց շրջանառության մինչև 10%-ը , այսինքն ՝ խոսքը միլիարդների մասին է։

Հուսանք, որ ատելության խոսքը կվերանա ոչ միայն անգլիական ֆուտբոլում, այլ առհասարակ։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, կարողանում ենք թռչել տիեզերք բայց միմյանց հարգել չենք կարողանում։ Սա ռեգրես է, վերջի սկիզբը այսպես է լինում։

Հետաքրքիր փաստեր