Անգլիայի ազգային հավաքականը երեկ ընկերական խաղում մրցեց Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ։
Ռոյ Հոջսոնի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց երիտասարդ կիսապաշտպան Դելե Ալին, ով առաջին անգամ էր հավաքականի մեկնարկային կազմում։ Երկրորդ գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Ուեյն Ռունին։
Գոլեր․ Ալի՝ 39ր, Ռունի՝ 48ր։