• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Մարիները սպասարկելու է Անգլիայի գավաթի եզրափակիչը

Անդրե ՄարիներԱնգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Ուիգանի» միջև դատելու է 42-ամյա մրցավար Անդրե Մարիները: Այս մասին այսօր պաշտոնապես հայտնել է Ֆուտբոլի ասոցացիան:

Անգլիայի գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 11-ին: Մինչ այս Մարիներն ընդամենը երկու անգամ է աշխատել «Ուեմբլիում»: 2010 թվականին նա սպասարկել է Անգլիայի Սուպերգավաթը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև, ինչպես նաև Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչը «Քարդիֆի» և «Բլեքպուլի» միջև այդ նույն տարում:

2011 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչում Մարիները եղել է չորրորդ պաշտոնյա: Այդ ժամանակ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ստոկին»:

-Ինձ համար հսկայական պատիվ է նշանակվել 2013 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչի գլխավոր մրցավար՝ հատկապես հաշվի առնելով, որ դա համընկնում է Ֆուտբոլի ասոցացիայի 150-ամյակի հետ,- հայտնել է մրցավարը:

Հետաքրքիր փաստեր