• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Սանթոսը տեղափոխվեց «Ֆլամենգո»

Անդրե Սանթոս«Ֆլամենգոն» պաշտոնապես հայտնել է «Արսենալի» ձախ պաշտպան Անդրե Սանթոսի ձեռքբերման մասին:

30-ամյա բրազիլիացին «Ֆլամենգոյի» հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել: «Արսենալը» ոչ մի փոխհատուցում չի ստացել այս տրանսֆերից և անգամ որոշակի գումար կվճարի Սանթոսին՝ պայմանագրի վաղաժամ խզման համար:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն «Արսենալում» էր երկու տարի, բայց այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Անդրեն մշտապես քննադատության էր ենթարկվում երկրպագուների կողմից:

Նոյեմբերին այդ քննադատությունները հասան գագաթնակետին, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի ընդմիջմանը մարզաշապիկի համար բառացիորեն աղաչեց իր նախկին թիմակից Ռոբին Վան Պերսիին: