• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Վիլաշ-Բոաշը չի պատրաստվում հարձակվողի ձեռք բերել

Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ չի պատրաստվում դուրս գալ տրանսֆերային շուկա հարձակվող ձեռք բերելու համար, չնայած որ թիմում բացակայում են Էմանուել Ադեբայորն ու Ջերմեյն Դեֆոն:

Ավելի վաղ հունվարին Ադեբայորը թողեց «Տոտտենհեմը» և մեկնեց աֆրիկյան ազգերի գավաթին, որտեղ խաղում է Տոգոյի ազգային հավաքականի կազմում: Իսկ Դեֆոն որոշ ժամանակ առաջ թեթև վնասվածք է ստացել:

Անգլիայի գավաթի շրջանակներում երեկ կայացած «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում «Տոտտենհեմը» պարտվեց 2:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Վիլաշ-Բոաշն այդ խաղում հարձակվողի դիրքում խաղացնում էր Կլինտ Դեմփսիին, իսկ այնուհետև դիմեց 22-ամյա Ջոնաթան Օբիկիի օգնությանը: Չնայած նման աղքատիկ ընտրության հնարավորությանը՝ պորտուգալացի մասնագետը չի ցանկանում ուժեղացնել կազմը:

-Մենք գոհ են այն կազմից, որն ունենք այս պահին: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ վնասվածքները կարող են մեզ դժվար դրության մեջ դնել:

Ադեբայորն այժմ աֆրիկյան ազգերի գավաթին է մասնակցում և արդեն բաց է թողել մի քանի հանդիպում «Տոտտենհեմի» կազմում: Տեսնենք, թե ինչքան հեռուն կգնա նրա հավաքականը այդ առաջնությունում, իսկ հետո նրան հետ կբերենք:

Դեֆոն վնասվածք է ստացել խաղից առաջ՝ մարզման ժամանակ, որն էլ թույլ չտվեց, որ նա դաշտ դուրս գա: Բայց վստահ եմ՝ նա շարք կվերադառնա «Նորվիչի» հետ հանդիպմանը (հունվարի 30-ին):

Ինչպես նախկինում արդեն ասել եմ, մենք գոհ ենք մեր կազմից: Մենք ռիսկի ենք դիմում՝ տրանսֆերային շուկա դուրս չգալով:

Այնուամենայիվ, մեր այս պարտության պատճառը ոչ թե այն է, որ բաց թողեցինք շատ գոլային պահեր, այլ որ չկարողացանք ստեղծել այդ հնարավորությունները,- ասել է Վիլաշ-Բոաշը: The Independent

Հետաքրքիր փաստեր