• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Վիլաշ-Բոաշ. «Հնարավոր է՝ ևս մեկ հարձակվողի կարիք ունենանք»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ընդունում է, որ իր թիմին անհրաժեշտ կլինի գնել հարձակվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Միևնույն ժամանակ պորտուգալացի մասնագետը գիտակցում է գործարք կնքելու վտանգը տարվա այս ժամանակ:

«Տոտտենհեմի» կազմում այս պահին կան միայն երկու հարձակվող՝ Ջերմեյն Դեֆոն և Էմանուել Ադեբայորը: Մինչդեռ Ադեբայորը մեկնել է աֆրիկյան ազգերի գավաթին և թողել լոնդոնյան ակումբին ընդամենը 1 հարձակվողով:

Վիլաշ-Բոաշը փորձում է լուծել այս խնդիրը՝ օգտագործելով Կլինտ Դեմփսիին ենթահարձակվողի դիրքում: Այնուամենայնիվ, չնայած, որ Դեֆոն և Դեմփսին հիանալի համագործակցում են, պորտուգալացին մտածում է ուժեղացնել հարձակման գիծը:

-Մենք նույն վիճակում ենք, ինչպես մրցաշրջանի սկզբում էր, երբ Ադեբայորը վնասվածք ստացավ: 6-7 խաղ հարձակման գծում խաղացել են Դեֆոն և Դեմփսին, ովքեր հիանալի համագործակցում են: Դուք դա տեսաք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:

Ակնհայտ է՝ բավականին դժվարին դրություն է: Սակայն դա չի նշանակում, որ ոչինչ չենք ձեռնարկելու տրանսֆերային պատուհանի ժամանակ: Միևնույն ժամանակ գիտակցում ենք ռիսկը, որ գործարքը կարող է հանգեցնել տարվա այս ժամանակահատվածում: Մենք պետք է զգույշ գործենք,- ասել է պորտուգալացի մասնագետը: talkSPORT