• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Վիլաշ-Բոաշ. «Մենք Բեյլի կարիքն ունեինք»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծիք է հայտնել երեկ կայացած «Ինտերի» հետ խաղի մասին:

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Վիլաշ-Բոաշի սաները 3:0 հաշվով հաղթեցին «Ինտերին», իսկ պատասխան խաղում պարտվեցին 4:1 հաշվով: Երկու խաղերի արդյունքում լոնդոնյան ակումբը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

-Այսօր մենք խաղացինք այնպես, ինչպես «Ինտերը»՝ Լոնդոնում: Երբ կան խնդիրներ տրամադրության հետ, ապա դա կարող է աղետի հանգեցնել:

Ամեն անգամ, երբ «Ինտերը» խփում էր հերթական գոլը, այնպիսի տպավորություն էր, որ թիմն ավելի է ուժեղանում: Մեզ համար շատ դժվար էր:

Ապրեն մեր խաղացողները, որ հասան նպատակին: Զգացվում էր, որ թիմն այսպես կամ այնպես հաջողության կհասներ: Կարևոր դաս եղավ մեզ համար: Մենք պետք է սովորենք մեր սխալների վրա, եթե ցանկանում ենք հաջողության հասնել Եվրոպայում:

Բեյլը կարևոր խաղացող է «Տոտտենհեմի» համար: Մենք նրա կարիքն ունեինք,- հայտնել է պորտուգալացի մասնագետը:

Հետաքրքիր փաստեր