• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Վիլաշ-Բոաշ. «Մենք փոխեցինք Անգլիայի վերաբերմունքը Եվրոպա Լիգայի նկատմամբ»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է Եվրոպա Լիգայում ցացադրած իր խաղի մասին: Նա հայտնել է, որ իրենք փոխել են Անգլիայի վերաբերմունքն այս առաջնության նկատմամբ:

Երեկ երեկոյան լոնդոնյան ակումբը 11-մետրանոց հարվածաշարերով պարտվեց «Բազելին» և դուրս մնաց հետագա պայքարից: Այնուամենայնիվ, Վիլաշ-Բոաշը, ով ավելի վաղ նվաճել էր այդ տիտղոսը «Պորտուի» հետ, լավատեսորեն է տրամադրված:

-Իհարկե, մենք վշտացած ենք, որ դուրս մնացինք, որովհետև այս առաջնության հետ կապված մենք մեծ ձգտումներ ունեինք: Միևնույն ժամանակ մեր խաղացողները հիանալի օրինակ ծառայեցին ամբողջ Անգլիայի համար:

Այն, թե ինչպես էին նրանք վերաբերվում այս մրցաշարին, ինչպես էին խաղում յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի, ցույց տվեց երկրին, որ կարելի է այլ կերպ վերաբերվել Եվրոպա Լիգային:

Մենք ստիպեցինք երկրին լուրջ վերաբերվել այս մրցաշարին,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր