• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Անժին» առաջարկ է պատրաստում Մալուդայի համար

Ֆլորան Մալուդա«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդային:

«Կապույտները» Մալուդային 13.5 մլն ֆունտով ձեռք են բերել 2007թ-ին: Ընթացիկ մրցաշրջանում ակումբը որոշեց հրաժարվել ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններից:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, հունվարին «Չելսին» Մալուդայի համար առաջարկ չստացավ: Ակումբները չեն ցանկանում ձեռք բերել բարձր վարձատրվող և խաղային պրակտիկա չունեցող ֆուտբոլիստի:

Սակայն Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է և «Անժին» պատրաստվում է 1.5 տարվա պայմանագիր առաջարկել Մալուդային: Հիդինգը լավ ծանոթ է Մալուդային, ում հետ աշխատել է «Սթեմֆորդ Բրիջում»:

Հաղորդվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերը իրականացնելու համար անգամ որոշակի փոխհատուցում կատարել ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին լոնդոնյան ակումբում մասնակցել է 145 խաղի և դարձել 35 գոլի հեղինակ:

Հետաքրքիր փաստեր