• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Անժին» չի պատրաստվում գնել Տորրեսին

Ֆերնանդո Տորրես«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը ժխտել է լուրերն այն մասին, թե իր ակումբը պատրաստվում է գնել «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին:

Օրերս մամուլում սկսեցին խոսել այն մասին, թե «ազնվականների» սեփանականատեր Ռոման Աբրամովիչը վերջնականապես հիասթափվել է Տորրեսից և համաձայնվել է վաճառել նրան այս ամառ:

Հայտնում էին, որ «Անժին» արդեն արտահայտել է իր հետաքրքրությունը հարձակվողի նկատմամբ: Սակայն ռուսական թիմի գլխավոր մարզիչը հերքել է այդ լուրերը:

-Հետաքրքիր է: Երբ խոսում են «Անժիի» մասին, ասում են, որ սա ակումբ է մեծ գումարներով և հեղինակությամբ: Այստեղ ուղարկում են ցանկացած խաղացողի, որը ցանկանում է հեռանալ իր ներկայիս ակումբից կամ որի գործակալը ցանկանում է տրանսֆեր իրականացնել: Այս ամբողջը լրագրողների ձեռքի գործն է: Դուք դա ինձնից լավ գիտեք:

Խաղացողները և գործակալները ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են այլ ակումբներով՝ երբեմն ցանկանալով կնքել ավելի շահավետ պայմանագիր: Մեր կողմից ոչ մի պաշտոնական հարցում չի արվել: Կարող եմ ասել, որ այս պահին մենք ոչ մի խաղացողի չենք դիմել,- հայտնել է Հիդինգը: ESPN