• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Անժին» ցանկանում է վերադարձնել Սամբային

Քրիստոֆեր Սամբա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կենտրոնական պաշտպան Կրիստոֆեր Սամբան ամռանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ Մախաչկալայի «Անժի»:

Հունվարին ռուսական ակումբը պատրաստ էր պաշտպանի հետ նոր պայմանագիր ստորագրել, սակայն ֆուտբոլիստը ցանկություն հայտնեց տեղափոխվել Պրեմիեր Լիգա:

Սակայն Սամբան առայժմ չի կարողանում արդարացնել շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձը, իսկ «ՔՊՌ»-ն վստահ գնում է դեպի Չեմպիոնշիպ: Թիմին 10 միավոր է բաժանում 17-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլայից»:

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «Անժին» պատրաստակամություն է հայտնել վերադարձնել Սամբային՝ պահպանելով իր առաջվա աշխատավարձը: «Ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապին մնում է հուսալ, որ Սամբան մրցաշրջանի մնացած հատվածում չի կորցնի մոտիվացիան: