• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անտոն Զինգարևիչը բացատրել է ֆուտբոլիստներին իր «դժվարին որոշումը»

Անտոն Զինգարևիչ«Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը երկուշաբթի հանդիպել է ակումբի խաղացողների և ներկայացուցիչների հետ և բացատրել, թե ինչու է ազատել գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտին:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ Զինգարևիչը գործից ազատեց գլխավոր մարզչին: Այժմ սեփականատերը հույս ունի հրավիրել այնպիսի մասնագետի, որ կկարողանա բարելավել «Ռեդինգի» խաղը և ապահովել նրա տեղը Պրեմիեր Լիգայում:

Ինչպես հայտնում է «Ռեդինգի» պաշտոնական կայքը, երկուշաբթի օրը ռուս գործարարը եկել է ակումբ և հայտնել, որ Մակդերմոտտի հեռացումը «դժվար որոշում» էր: Բացի Բրայանից ակումբը լքել են նաև նրա երկու օգնականները:

Ավելացնենք, որ առաջիկա շաբաթ օրը թիմը հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: