• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անրի․ «Արսենալը» պարտավոր է հաղթել Պրեմիեր Լիգան»

Թիերի Անրի«Արսենալի» լեգենդ Թիերի Անրին հայտնել է, որ Արսեն Վենգերի թիմը պարտավոր է այս մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան։

Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդին» ջախջախելուց հետո (3։0) «զինագործները» առաջատարի հետ միավորների տարբերությունը հասցրեցին 2-ի։ Այդ հաղթանակից հետո Արսեն Վենգերը հաստատեց, որ իրենք հույսով են պայքարել տիտղոսի համար։

Իսկապես, ճգնաժամում գտնվող «Չելսին», դեռևս իր խաղը չվերգտած «Յունայթեդը» և անկայուն պաշտպանություն ունեցող «Մանչեսթեր Սիթին» չեմպիոնական պայքարում լավ հնարավորություններ են ստեղծել «Արսենալի» համար, և Անրին իր նախկին ակումբին խորհուրդ է տալիս ձեռքից բաց չթողնել այդ հնարավորությունը։

-«Արսենալը» պարտավոր է այս տարի հաղթել առաջնությունը։ Նրանք պետք է անեն դա։ Ես չգիտեմ, թե նրանք երբ ավելի լավ հնարավորություն կստանան։ Նրանք պարտավոր են հաղթել,֊ ասել է Անրին։ Sky Sports

Բացի այդ, լեգենդար ֆրանսիացին «Արսենալին» խորհուրդ է տվել հանուն Պրեմիեր Լիգայի զոհաբերել եվրոգավաթներում իրենց ելույթները։

Հետաքրքիր փաստեր