• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Աշքան Դեջագահի համար մրցաշրջանը ավարտված է

Աշքան Դեջագահ«Ֆուլհեմը» մինչև մրցաշրջանի ավարտը չի կարողանա օգտվել իր կիսապաշտպան Աշքան Դեջագահի ծառայություններից, ով կոճի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել:

26-ամյա իրանցի ֆուտբոլիստը այդ վնասվածքը ստացել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ հաղթական խաղի ժամանակ: Կիսապաշտպանը դուրս գալով դաշտի սահմաններից՝ բախվեց գովազդային վահանակներին:

Այս պարագայում Աշքանը մրցաշրջանի մնացած խաղերում չի կարողանա օգնել «Ֆուլհեմին»:

-Դեջագահի համար պահանաջվում է վիրահատություն, որն էլ տեղի կունենա հաջորդ շաբաթ: Կարծում եմ, որ նա այս մրցաշրջանում դաշտ դուրս չի գա,- «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դեջագահը մասնակցել է 21 խաղի, սակայն իր անվան դիմաց ունի ընդամենը մեկ արդյունավետ փոխանցում: