• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ՝ վերջին տուր։ Անոնս

Այսօր կկայանան ԱՊԼ-ի 38-րդ տուրի 10 հանդիպումներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հանդիպումների անոնսը։

«Արսենալ» — «Վուլվերհեմպտոն» 19:30

«Արսենալը» հաղթել է նախորդ 11 մրցաշրջաններից յուրաքանչյուրի վերջին խաղում: Սակայն «Վուլվերհեմպտոնը» պարտություն է կրել բարձրագույն խմբի նախորդ ութ արշավներից յոթում։ «Զինագործները» հաղթել են «Գայլերի» հետ Պրեմիեր լիգայի իրենց վերջին երեք հանդիպումներում:

«Արսենալը» դեռ պետք է գնահատի Ռիս Նելսոնի, Բուկայո Սակայի և Լեանդրո Տրոսսարդի վիճակը: Վիլյամ Սալիբան, Տակեհիրո Տոմիյասուն, Ալեքսանդր Զինչենկոն, Մոհամեդ Էլնենին և Գաբրիել Մարտինելին վնասվածքներ ունեն։

«Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին բաց կթողնի այս հանդիպումը չորս դեղին քարտի պատճառով։ Սաշա Կալաջիչն ու Չիկինյոն շարունակում են մնալ հիվանդանոցում։

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆուլհեմ» 19:30

«Յունայթեդը» հաղթել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի բոլոր հինգ խաղերում՝ ընդդեմ դիվիզիոնի նորեկների: «Ֆուլհեմը» երաշխավորել է իր տեղը աղյուսակի առաջին կեսում 2011/12 թվականներից հետո առաջին անգամ: «Սպիտակները» առաջնության վերջին 21 խաղերից 18-ում պարտվել են «կարմիր սատանաներին»։

«Յունայթեդի» վինգեր Անտոնին չի մասնակցի խաղին վանասվածքի պատճառով: Լյուկ Շոուի մասնակցությունը կասկածի տակ է։

«Ֆուլհեմը» ստիպված է խաղին մոտենալ առանց Լևեն Կուրզավայի, Թիմ Ռիմի և Անդրեաս Պերեյրայի: Դենիել Ջեյմսը վերսկսել է մարզումները՝ ազդրի վնասվածքից հետո:

«Լեսթեր» – «Վեստ Հեմ» 19:30

«Լեսթերը» Պրեմիեր լիգայի վերջին 16 հանդիպումներից միայն երկուսում է հաղթել (4 ոչ-ոքի, 10 պարտություն), երկուսն էլ տանը։ «Վեստ Հեմը» հաղթել է իրենց վերջին հինգ հանդիպումներից չորսում (1 պարտություն): «Աղվեսները» Պրեմիեր լիգայի վերջին հինգ տնային խաղերում միայն մեկ հաղթանակ են տարել «մուրճերի» նկատմամբ (2 ոչ-ոքի, 2 պարտություն):

«Լեսթերի» ավագ Ջոննի Էվանսը կարող է խաղալ: Խաղադաշտ են վերադարձել նաև Ռիկարդո Պերեյրան և Կիրան Դյուսբերի-Հոլը: Վիլֆրեդ Նդիդիին ազդրի հետ կապված խնդիրներ ունի։

«Վեստ Հեմի» պաշտպան Նայեֆ Ագերդը ապաքինվել է ոտքի վնասվածքից։ Էմերսոն Պալմերի մասնակցությունը կասկածելի տակ է, Ջանլուկա Սկամական վերականգնվում է ծնկի վիրահատությունից հետո։

«Լիդս» — «Տոտտոնհեմ» 19:30

«Լիդսը» պետք է հաղթի, որպեսզի Պրեմիեր լիգայում գոյատևելու որևէ շանս ունենա: «Տոտտենհեմը» իր վերջին 7 խաղերից միայն մեկում է հաղթել: «Սպիտակները» «խթանների» դեմ անցկացրած իրենց վերջին իրենց վերջին 10 հանդիպումներից ութում պարտվել են (1 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

«Լիդսի» հարձակվող Ռոդրիգոն ոտքի վնասվածք ստանալուց հետո վերադարձել է մարզումներին։ Խունիոր Ֆիրպոն կրկին կարող է օգնել իր թիմին որակազրկումից հետո: Պատրիկ Բեմֆորդի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։

«Տոտտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն բաց կթողնի այս հանդիպումը «Աստոն Վիլլայի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Էրիկ Դայերը նոր է վիրահատվել։

«Էվերթոն» – «Բորնմուտ» 19:30

«Էվերթոնը» Պրեմիեր լիգայի վերջին 10 հանդիպումներից միայն մեկում է կարողացել հաղթանակ տանել: «Բորնմուտը» երեք անընդմեջ պարտություն է կրել առաջնությունում: «Բալերը» հաղթել են «իրիսների» հետ իրենց վերջին չորս հանդիպումներում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ ամեն անգամ խփելով առնվազն երեք գոլ:

«Էվերթոնը» կզրկվի Նաթան Պետերսոնի և Դոմինիկ Կալվերտ-Լյուինի օգնությունից։ Ամադու Օնանան իրեն լավ է զգում, բայց Վիտալի Միկոլենկոն ֆիտնես թեստ պետք է անցնի։

«Բորնմուտի» կիսապաշտպան Ֆիլիպ Բիլինգը բուժվել է մեջքի վնասվածքից:

«Կրիստալ Փելես» — «Նոթինգհեմ Ֆորեստ» 19:30

Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում «Կրիստալ Փելեսը» կարողացել է վաստակել 24 միավոր՝ այն դեպքերում, երբ հանդիպման ընթացքում եղել է պարտվողի դերում, և սա ԱՊԼ-ի ռեկորդ է։ Այս մրցաշրջանում իր 37 միավորից միայն յոթն է «Նոթինգհեմ Ֆորեստը» վաստակել հյուրընկալվելիս։ «Արծիվները» առաջնությունում «անտառապահների» դեմ տնային վերջին ինը խաղերում միայն մեկ հաղթանակ են կարողացել տարել (4 ոչ-ոքի, 4 պարտություն):

«Փելեսի» դարպասապահ Վինսենտ Գուայտան ապաքինվել է սրունքի վնասվածքից։ Ջեյմս Թոմկինսի, Վիլֆրիդ Զահայի և Ջեֆրի Սլոպի մասնակցության հարցի պատասխանը դեռ հայտնի չէ։

«Անտառապահների» դարպասապահ Կեյլոր Նավասը շարքից դուրս է մնացել աճուկի խնդրի պատճառով: Ֆելիպեի և Դանիլոյի մասնակցությունը կասկածի տակ է։

«Չելսի» — «Նյուքասլ» 19:30 

«Չելսին» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանը, այնուամենայնիվ, կավարտի աղյուսակի ստորին հատվածում՝ 1995/96 թվականներից հետո առաջին անգամ։ «Նյուքասլը» հաղթել է առաջնության վերջին խաղում նախորդ ութ մրցաշրջաններից յոթում, միակ պարտությունը կրել է 2020 թվականի մայիսին է «Լիվերպուլից»: «Կաչաղակները» կարողացել են միայն մեկ անգամ հաղթել «ազնվականներին» իրենց վերջին 27 խաղերում՝ 0-2 2012 թվականի մայիսին:

«Չելսիի» կորուստների շարքում են Բուենդիա Բադյաշիլը, Բեն Չիլուելը, Ռիս Ջեյմսը, Մարկ Կուկուրելյան, Նգոլո Կանտեն, Մատեո Կովաչիչը, Արմանդո Բրոյան և Մեյսոն Մաունտը:

Այս հանդիպումը «Նյուքասլը» կանցկացնի առանց Ժոելինտոնի և Խավիեր Մանկիլոյի, ովքեր հիվանդանոցում կմիանան Նիկ Պոուպին, Ջամալ Լասելսին, Էմիլ Կրաֆտին, Մեթ Ռիթչիին և Ջո Ուիլոկին:

«Բրենֆտորդ» — «Մանչեսթեր Սիթի» 19:30

«Բրենֆտորդ» արդեն ապահովել էր իր տեղը ԱՊԼ-ի աղյուսակի առաջին կեսում, ինչին կարողացել էր հասնել նախկինում 1937/38 թթ.։ «Մանչեսթեր Սիթին» 25 հանդիպում անընդմեջ անպարտելի է (20 հաղթանակ, 5 ոչ-ոքի): «Քաղաքացիները» «մեղուների» դեմ վերջին հինգ հանդիպումներից չորսում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, չեն պարտվել։

«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին որակազրկված է 8 ամսով, իսկ Կրիստիան Նյորգորը, Պոնտուս Յանսոնը և Քեյն Լեյվիս-Պոտեռը վնասվածքներ ունեն:

«Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն ազդրի հետ կապված խնդիր ունի: Հարցականի տակ է նաև Ֆիլ Ֆոդենի մասնակցությունը:

«Աստոն Վիլլա» – «Բրայթոն» 19:30

«Աստոն Վիլլան» կարող է կրկնել Պրեմիեր լիգայի յոթ անընդմեջ տնային հաղթանակների ակումբային ռեկորդը, որը սահմանվել է 1992 թվականի դեկտեմբերից մինչև 1993 թվականի փետրվար։ «Բրայթոնն» արդեն ապահովել է վեցերորդ տեղը ԱՊԼ-ում իրենց պատմության մեջ առաջին անգամ: «Ճայերը» միայն մեկ հաղթանակ ունեն «առյուծների» հետ իրենց վերջին 15 հանդիպումներում:

«Վիլլայի» պաշտպան Ալեքս Մորենոն վիրահատվել է և երեք ամիս չի կարողանա օգնել իր թիմին: Դիեգո Կարլոսն ու Քալում Չեմբերսը լուծել են իրենց առողջական խնդիրները, սակայն Ֆիլիպե Կոուտինյոյին ավելի շատ ժամանակ է պետք:

«Սաութհեմպտոն» — «Լիվերպուլ» 19:30 

«Սաութհեմպտոնը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում կրել է 25 պարտություն, այդ թվում՝ 12-ը՝ սեփական հարկի տակ։ «Լիվերպուլը» 2015/16 թվականներից ի վեր առաջին անգամ կավարտի մրցաշրջանը լավագույն քառյակից դուրս: «Սրբերը» Պրեմիեր լիգայում «կարմիրների» դեմ անցկացրած վերջին 11 խաղերից 10-ում պարտվել են (1 հաղթանակ):

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունեսը ապաքինվել է վնասվածքից։ Իբրահիմա Կոնատեն հիվանդ է, Էնդրյու Ռոբերտսոնը աճուկի խնդիրներ ունի։ Վնասվածք ունեն նաև Կելվին Ռեմսին, Տիագո Ալկանտարան և Ստեֆան Բայչետիչը։

«Սաութհեմպտոնի» հարձակվող Չե Ադամսը սրունքի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել: Պոլ Օնուաչուն մեջքի խնդիր ունի։ Արմել Բելլա-Քոթչապը, Ժուան Լարիոսը և Մուհամեդ Սալիսուն շարունակում են մնալ հիվանդանոցում։

Հետաքրքիր փաստեր