• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ-ն հրապարակել է Փառքի սրահում ընդգրկվելու 15 նոր հավակնորդների անունները

Պրեմիեր լիգան հրապարակել է 15 նոր հավակնորդների անունները, որոնք ընդգրկվելու են Փառքի սրահում։

Հիշեցնենք, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը և Արսեն Վենգերը դարձան առաջին մարզիչները, ովքեր ներկայացվեցին Փառքի սրահում, որտեղ նախկինում ընդունվել էին 16 խաղացողներ։

Փառքի սրահի հաջորդ համալրումը տեղի կունենա մայիսի 3-ին, իսկ այդ հաջողակները կորոշվեն Պրեմիեր լիգայի կայքում քվեարկությամբ մինչև ապրիլի 10-ը:

Թեկնածուներն են Թոնի Ադամսը, Էշլի Քոուլը, Գարի Նևիլը, Սոլ Քեմպբելը, Ջերմեյն Դեֆոն, Մայքլ Օուենը, Մայքլ Կարրիկը, Լես Ֆերդինանդը, Ջոն Թերրին, Պետր Չեխը, Ռիո Ֆերդինանդը, Յայա Տուրեն, Էնդրյու Քոուլը, Ռոբի Ֆաուլերը և Նեմանյա Մատիչը։

Փառքի սրահում ընդգրկվելու համար խաղացողը պետք է ավարտած լինի իր խաղային կարիերան մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Պրեմիեր լիգան հաշվում է միայն նվաճումները իր մրցակցության շրջանակներում:

Փառքի սրահում ընդգրկված յուրաքանչյուր ոք ստանում է անհատականացված մեդալիոն և 10,000 ֆունտ ստեռլինգով չեկ՝ իրենց նախընտրած բարեգործական նպատակներին նվիրաբերելու համար:

Հետաքրքիր փաստեր