• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Առաջիկա օրերի ընթացքում Բոնին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Վիլֆրիդ Բոնի«Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիի գործակալը սպասում է, որ իր հաճախորդը առաջիկա օրերի ընթացքում կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ «քաղաքայինները» բանակցություններ են վարում Պրեմիեր Լիգայի 2014թ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստին գնելու համար: Եվ չնայած, որ «կարապները» Բոնիի համար պահանջում են 30 մլն ֆունտ, գործարքը մոտ է ավարտին հասնելուն:

-Այո, թվում է՝ գործարքը կկայանա: Բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն հուսով եմ, որ մենք շուտով համաձայնության կգանք,- ասել է իվուարցի հարձակվողի գործակալը: Sky Sports

Նշենք, որ Բոնին շուտով կմեկնի իր երկրի ազգային հավաքական՝ մասնակցելու աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, ուստի «Սիթիին» կարող է միանալ փետրվարի կեսերին: