• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Առաջիկա օրերի ընթացքում «Տոտտենհեմը» նոր մարզիչ կունենա

Մաուրիսիո ՊոչետինոԱրդեն այս շաբաթ «Տոտտենհեմը» կներկայացնի Մաուրիսիո Պոչետինոյին որպես իր նոր գլխավոր մարզիչ:

Լոնդոնյան ակումբից Թիմ Շերվուդի հեռանալուց հետո այդ պաշտոնում գլխավոր ֆավորտներից մեկը հենց 42-ամյա արգենտինացին էր: Այս ընթացքում «Տոտտենհեմին» հաջողվել է շատ հարցեր համաձայնեցնել Մաուրիսիոյի հետ:

Ինչպես հաղորդում է Goal-ը, Պոչետինոն դեռ մեկ շաբաթ առաջ է համաձայնեցրել իր անձնական պայմանագիրը և Լոնդոնում կվաստակի տարեկան 3 մլն ֆունտ: Այժմ պետք է երկու ակումբները միմյանց հետ համաձայնության գան:

Սպասվում է, որ առաջիկա օրերին «Տոտտենհեմն» արդեն պաշտոնապես կներկայացնի Պոչետինոյին որպես գլխավոր մարզիչ: Սկզբում Դանիել Լևին դիտարկում էր Լուի վան Գալի տարբերակը, սակայն շատ արագ հայտնի դարձավ, որ Հոլանդիայի ազգային հավաքականի մարզիչը կմարզի «Մանչեսթեր Յունայթեդը»: «Տոտտենհեմը» քննարկում էր նաև «Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրի տարբերակը, սակայն վերջնական ընտրությունը կանգնեց Պոչետինոյի վրա:

Հետաքրքիր փաստեր