• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» գնեց Սենեգալի հավաքականի կիսապաշտպանին

Իդրիսա Գեյ«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է ֆրանսիական «Լիլի» և Սենեգալի ազգային հավաքականի կիսապաշտպան Իդրիսա Գեյի տրանսֆերը 9 մլն ֆունտով գնելու մասին:

25-ամյա Գեյը, ում անվան դիմաց կա ազգային հավաքականում անցկացրած 24 խաղ, չորս տարվա պայմանագիր է ստորագրել բիրմինգհեմյան ակումբի հետ: «Վիլլացիներին» Իդրիսան միացել է այն բանից հետո, երբ Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել:

-Ես իսկապես ուրախ եմ Իդրիսային ողջունելու համար: Նա նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայի լավագույն կիսապաշտպաններից էր, և շատ ակումբներ էին ցանկանում այս ամառ ձեռք բերել նրան:

Համոզված եմ, որ մենք գնել ենք մի ֆուտբոլիստի, ով ծարավ է հաջողության, ով իր լավագույն տարիներն է անցկացնում,- հայտնել է «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը:

Հետաքրքիր փաստեր