• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ատլետիկը» մերժել է «Յունայթեդի» առաջարկը

Անդեր ԷրերաԲիլբաոյի «Ատլետիկն» անակնկալ հայտարարություն է արել, որ կիսապաշտպան Անդեր Էրերային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը մերժվել է:

Թվում էր, թե «Յունայթեդը» շատ մոտ է տրանսֆերն ավարտին հասցնելուն, սակայն, ինչպես երևում է, այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:

-Ցանկանում ենք հայտնել, որ այս շաբաթ մենք մերժել ենք Անդեր Էրերային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» 36 մլն եվրոյի (28.8 մլն ֆունտ) առաջարկը,- ասվում է իսպանական ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Էրերային նկատել էին «Յունայթեդի» բազայում: Լուրերի համաձայն, 24-ամյա իսպանացին արդեն համաձայնության էր եկել «կարմիր սատանաների» հետ և պատրաստ էր ստորագրել շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձով 4 տարվա պայմանագիր: