• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արշավինն ամռանը կարող է ավարտել կարիերան

Անդրեյ Արշավին«Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը մտածում է խաղային կարիերան ավարտելու մասին: Այս մասին հայտնում է The London Evening Standard-ը:

Արշավինի պայմանագիրը «զինագործների» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել ռուս ֆուտբոլիստին:

Խաղացողին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Արշավինը կարող է շարունակել կարիերան, եթե ստանա արժանի առաջարկ: Սակայն ֆուտբոլիստի ծառայություններով ոչ մի ակումբ դեռ չի հետաքրքրվում:

Այսպիսով, 31-ամյա ֆուտբոլիստը մտածում է կարիերան ավարտելու մասին: Այնուամենայնիվ, պարբերականի հաղորդմամբ, «Արսենալից» հեռանալուց հետո Արշավինը կցանկանար մնալ Լոնդոնում: