• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» երեք ամիս կմնա առանց Դեբյուշիի

Մաթյո Դեբյուշի«Արսենալի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշին կոճի վնասվածքից հետո վիրահատության է ենթարկվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Մաթյոն անհաջող վայրէջք կատարեց՝ վնասելով ձախ կոճը: Նախորդ շաբաթվա ընթացքում «Արսենալի» բժիշկները մտածում էին, արդյոք վիրահատության կարիք կա:

Մի քանի հետազոտությունից պարզ դարձավ, որ 29-ամյա պաշտպանը չի կարող խուսափել վիրահատական միջամտությունից: Այս պարագայում, Դեբյուշին զինագործներին չի օգնի մոտ երեք ամիս:

-Նա վիրահատության է ենթարկվել, իսկ նման վնասվածքից ապաքինվելու համար, սովորաբար պահանջվում է երեք ամիս: Հնարավոր է մեկ շաբաթ շուտ կամ ուշ, սակայն մենք կանխատեսում ենք նման ժամկետ:

Իհարկե, դա մեծ կորուստ է, և այժմ մենք պետք է նրան փոխարինենք: Հենց այդպիսի իրավիճակների համար էլ մենք գնել ենք Կալում Չեմբերսին,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր