• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» կարող է կորցնել Կոսելնիին

Լորան Կոսելնի«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնիի գործակալն ակնարկել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն այս ամռանը կարող է փոխել ակումբը:

Կոսելնին արդեն հայտնել է, որ եթե իր ակումբը չսկսի տիտղոսներ նվաճել, ապա նա կհեռանա «Արսենալից»: Եվ պատահական չէ «զինագործների» հետաքրքրությունը «Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսի նկատմամբ:

Այժմ արդեն հայտնի է, որ 27-ամյա Լորանը հայտնվել է «Բավարիայի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Սակայն առայժմ դա միայն հետաքրքրություն է: Նշված ակումբների հետ Կոսելնին չի բանակցում:

-Հետաքրքրություն կա: Ես գիտեմ, որ Լորանը մի քանի ակումբների տրանսֆերային ցուցակում է,- ֆուտբոլիստի գործակալ Ստեֆան Կուրբիսի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Նշենք, որ երեք տարի առաջ «Արսենալը» Կոսելնիին ձեռք բերեց 8.5 մլն ֆունտով: Նախորդ մրցաշրջանը լավագույնը ստացվեց Լորանի համար: Ֆրանսիացու տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 15 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր