• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» կկանգնեցնի Դենիս Բերգկամպի արձանը

Դենիս Բերգկամպ«Արսենալը» պաշտոնապես հայտնել է, որ փետրվարի 22-ին՝ Պրեմիեր Լիգայում «Սանդերլենդի» դեմ տնային խաղից առաջ «Էմիրեյթս» մարզադաշտի մոտ տեղի կունենա ակումբի լեգենդ Դենիս Բերգկամպի արձանի բացումը:

Բերգկամպն, ով այժմ իր հայրենի «Այաքսում» աշխատում է Ֆրանկ Դե Բուրի հետ, 1995թ-ից լոնդոնյան ակումբում մասնակցել է 423 խաղի՝ դառնալով 120 գոլի հեղինակ:

Հոլանդացի հարձակվողն «Արսենալի» հետ նվաճել է 7 տիտղոս: Նա եղել է «Արսենալի» «անպարտելի թիմի» ֆուտբոլիստ, որը 2003/04 մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել:

Նշենք, որ «Էմիրեյթսի» դիմաց արդեն կանգնեցված են Հերբերտ Չեմպենի, Տոնի Ադամսի և Թիերի Անրիի արձանները: