• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» հաղթեց «Հալլ Սիթիին» և նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

ԱրսենալԱյսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի եզրափակիչը: Միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Հալլ Սիթին»:

«Վագրերը» սպասվածից ակտիվ սկսեցին խաղը և արդեն 8-րդ րոպեին 2 գնդակի առավելություն ունեին: Գոլերի հեղինակ դարձան «Հալլի» պաշտպաններ Ջեյմս Չեսթերը և Կերտիս Դևիսը:

«Զինագործները» մինչև ընդմիջման գնալը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սանտի Կազորլան: Երկրորդ խաղակեսում էլ «Արսենալի» պաշտպաններից աչքի ընկավ Լորան Կոսելնին՝ հավասարեցնելով հաշիվը:

Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին Արսեն Վենգերի սաները: Իր թիմի հաղթական գոլը խփեց  Աարոն Ռեմսին:

Գոլեր. Չեսթեր՝ 4ր, Դևիս՝ 8ր, Կազորլա՝ 17ր, Կոսելնի՝ 72, Ռեմսի՝ 109ր:

Հետաքրքիր փաստեր