• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» համաձայնեցրել է Ջակայի տրանսֆերը

Գրանիտ ՋակաՄյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ պայմանագրի հարցում համաձայնության գալուց հետո այժմ «Արսենալը» հուսով է, որ տրասնֆերն ավարտին կհասցնի մինչև Եվրո-2016-ի մեկնարկը։

Նախորդ շաբաթ 23-ամյա Ջական հայտնեց, որ ցանկանում է իր ապագայի հետ կապված հարցերը հստակեցնել մինչ Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա այս ամառ, Ֆրանսիայում։ Հետո Գրանիտն ակնարկեց, որ վերջին հանդիպումն է անցկացնում Բունդեսլիգայում։

Goal պարբերականը վստահեցնում է, որ «զինագործներն» արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի հարցում և այժմ սպասում են «Բորուսիայի» պատասխանին։ Գերմանական ակումբը պատրաստ է սկսել բանակցությունները, սակայն միայն 30 մլն եվրո մեկնարկային առաջարկից հետո։

Նշվում է, որ «Բորուսիան» մտադիր է Ջակային բաց թողնել միայն այն ժամանակ, երբ նրան արժանի փոխարինող գտնի։ Ուստի, կարելի է ենթադրել, որ այս շաբաթ տրասնֆերը չի կայանա։

Հետաքրքիր փաստեր