• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» հաստատել է Օսպինայի տրանսֆերը

Դավիդ Օսպինա«Արսենալը» պաշտոնապես հաստատել է «Նիցցայի» և Կոլումբիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի տրանսֆերը: 25-ամյա դարպասապահը լավ տպավորություն թողեց աշխարհի առաջնությունում, ինչով էլ հայտնվեց «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում:

Ի դեմ Օսպինայի «զինագործները» ստանում են մի դարպասապահի, ով ոչ միայն կուժեղացնի մրցակցությունը դարպասապահի դիրքում, այլև կարող է դառնալ լոնդոնյան ակումբի առաջին համարը:

«Արսենալի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Դավիդը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «զինագործների» հետ: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:

Սպասվում է, որ Օսպինան առաջին անգամ «Արսենալի» մարզաշապիկը կհագնի Emirates Cup-ի ժամանակ, որը կկայանա օգոստոսի 2-ին և 3-ին:

Հետաքրքիր փաստեր