• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» հետաքրքրված է Սաշա Բոեի ծառայություններով

«Արսենալը» հետաքրքրված է «Գալաթասարայի» աջ պաշտպան Սաշա Բոեի ծառայություններով:

Այս մրցաշրջանի վերջին շաբաթները ցույց տվեցին, որ «Արսենալին» պակասում է կազմի խորությունը՝ իսկապես բարձր նպատակների հասնելու համար, այդ իսկ պատճառով «զինագործների» մարզիչ Միկել Արտետան կփորձի ուղղել այդ սխալը ամառվա ընթացքում:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Արտետան նախատեսում է ընդլայնել իր ընտրությունը պաշտպանության գծում Բոեի հրավերի օգնությամբ, ով «Գալաթասարայի» հիմնական խաղացողներից է և պատրաստ է տեղափոխվել  Անգլիա։

Կամերունական ծագումով 22 ամյա ֆրանսիացին գնահատվում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ և հետաքրքրություն է առաջացնում Պրեմիեր լիգայի այլ ակումբների մոտ ևս:

Այս մրցաշրջանում Արտետան գերադասեց պաշտպանությունում աջից օգտագործել Բեն Ուայթին ու Տակեհիրո Տոմիյասուին, սակայն վերջինս ծնկի ծանր վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մարտ ամսից։