• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» չի պատրաստվում հրաժարվել Ռայսին ձեռք բերելու մտքից

«Բրայթոնի» Մոյսես Կայսեդոյի նկատմամբ հետաքրքրությունը չի ազդի «Արսենալի»՝ այս ամառ «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսին գնելու մտադրության վրա:

Ռայսը համարվում է «Արսենալի» թիվ մեկ նպատակը ամառային տրանսֆերային պատուհանի համար: Ըստ լուրերի՝ ինքը՝ Դեքլանը, ում տրանֆերի համար պայքարում է նաև «Չելսին», նախընտրում է «զինագործների» տարբերակը։

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել 24 ամյա Ռայսի հետ՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Կայսեդոյի հետ կապված անցուդարձը հունվարին:

«Արսենալը» ձմեռային պատուհանի վերջին օրերը կնվիրի Կայսեդոյի համար պայքարին, որի համար «զինագործներն» արդեն մեկ առաջարկ են արել՝ 60 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով։ Միաժամանակ, ինքը՝ Մոյսեսը, հանրությանը հասկացրեց, որ ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր լիգայի առաջատարների կազմ։

«Արսենալը» բավականաչափ ռեսուրսներ ունի՝ իրեն թույլ տալու և՛ Կայսեդոյին, և՛ Ռայսին: «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը նախկինում ասել էր, որ Դեքլան Ռայսի արժեքը գերազանցում է 100 միլիոն ֆունտ ստերլինգը, սակայն Daily Mirror-ն ակնկալում է, որ «զինագործները» գինը կիջնեն մինչև 60 միլիոն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր