• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» պատրաստ է Չեխին դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

Պետր Չեխ«Արսենալը» պատրաստակամություն է հայտնել «Չելսիի» ներկայիս դարպասապահ Պետր Չեխի աշխատավարձն հասցնել շաբաթական 100 հզր ֆունտի:

«Զինագործները» համարվում են 33-ամյա Չեխի համար գլխավոր ֆավորիտը: Ինչպես գիտենք, Տիբո Կուրտուայի «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուց հետո 10 տարի ակումբի դարպասը պաշտպանած Չեխը կորցրեց տեղը «կապույտների» հիմնական կազմում:

Սակայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում ուժեղացնել իրենց մրցակից «Արսենալին»: Որպեսզի այդ տեղափոխությունն իրականանա «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է Չեխին դարձնել «Արսենալի» պատմության ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Էմիրեյթսում» չեխ դարպասապահը կվաստակի իր ներկայիս 90 հզր ֆունտ աշխատավարձից (շաբաթական) 10 հզր ֆունտ ավելին: Եվ չնայած որ ոչ պակաս գումար պատրաստ է վճարել նաև ՊՍԺ-ն, սակայն միայն «Արսենալն» է կարող Պետրին հնարավորություն տալ շարունակել ապրել Լոնդոնում, շարունակել հանդես գալ Պրեմիեր Լիգայում և պայքարել տիտղոսների համար:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Չեխի հետ «Արսենալ» կարող է տեղափոխվել նաև «Չելսիի» դարպասապահների մարզիչ Կրիստոֆ Լոլլիշոնը: Եթե տրանսֆերը կայանա, ապա «զինագործները» կազատվեն Դավիդ Օսպինայից, իսկ Վոյցեխ Շեսնին կդառնա Չեխին փոխարինողը:

Հետաքրքիր փաստեր